Թրիլլեր Գրան Կանարիայում. Բարսելոնան 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լաս Պալմասից🎥
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» Գրան Կանարիայում հյուրընկալվելիս մրցեց «Լաս Պալմասի» դեմ։
Առաջին կեսն անչափ անհաջող ընթացք ստացավ «բլաուգրանայի» համար. հյուրերն իրենց նախին ֆուտբոլիստ Մունիր Էլ Հադադիի խփած գոլի պատճառով 12-րդ րոպեից պարտվում էին 0:1 հաշվով և դարպասի գրավման որևէ իրական պահ չկարողացան ստեղծել։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Խավիի թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացնք ու 2:1 հաշվով կամային ծանր հաղթանակ կորզել։
Նախ 55-րդ րոպեին Ֆերրան Տորեսը հավասարեցրեց հաշիվը, ապա 90+3-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, թրիլլերային հաղթանակ պարգևեց կատալոնական ակումբին։
Նշենք, որ մինչ այս «Լաս Պալմասը» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում սեփական հարկի տակ անցկացրած նախորդ 8 խաղերում կրել էր ընդամենը մեկ պարտություն` 10-րդ տուրում զիջելով «Ռայո Վալեկանոյին» (0:1)։
Առհասարակ, մինչ այս Ֆրանսիսկո Խավիեր Գարսիա Պիեմենտայի թիմը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում միայն 7-րդ տուրում էր մրցակիցներից երկու գնդակ բաց թողել` 0:2 հաշվով պարտվելով «Ռեալ Մադրիդին»։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 41 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
«Լաս Պալմասը», 25 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Լա-լիգա, Լաս Պալմաս, Խավի, Մունիր Էլ Հադադի, Ֆերրան Տոռես, Ֆրանսիսկո Խավիեր Գարսիա Պիեմենտա