Թրիլլեր «Բրիանետոյում». Յուվենտուսը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Մոնցայից🎥
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» «Բրիանետո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։
«Բյանկոներիները» 12-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի խփած միակ գոլի շնորհիվ մինչև խաղավերջ պահպանում էին հաղթական հաշիվը։
Այդուհանդերձ, 90+2-րդ րոպեին տանտերերը խփեցին պատասխան գոլը. աչքի ընկավ Վալենտին Կարբոնին։
Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Մասիմիլանո Ալեգրիի սաները, ովքեր 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեցին. հերոսացավ Ֆեդերիկո Գատին։
Այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը վաստակեց 33 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Մոնցան», 18 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ադրիեն Ռաբիո, Մասիմիլիանո-Ալեգրի, Մոնցա, Յուվենտուս, Վալենտին Կարբոնի, Ֆեդերիկո Գատի