Թրիլեր «Սեյնթ Ջեյմս Պարկում». Լիվերպուլն ու Նյուքասլը գերգոլառատ ոչ-ոքի են գրանցել 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցել է «Նյուքասլի» դեմ։
Գերգոլառատ պայքարում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 3:3 հաշիվը։
«Կաչաղակները» Ալեքսանդր Իսակի և Էնթոնի գորդոնի գոլերի շնորհիվ հաղթում էին նախ 1:0, ապա` 2:1 հաշվով, սակայն Մոհամեդ Սալահը դուբլ է ձևակերպել և առաջ մղել «Լիվերպուլին»։
Եգիպտոսցի վինգերն Անգլիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 13-ի և գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Թվում էր, թե Արնե Սլոթի գլխավորած թիմը ծանր պայքարում կամային հաղթանակ կտանի, սակայն տանտերերին 90-րդ րոպեին պարտությունից փրկել է Ֆաբիան Շերը։
Նշենք, որ հյուրերի կազմից աչքի է ընկել նաև Կյորտինս Ջոնսը։
«Լիվերպուլը» 35 միավորով առաջին տեղում է և 7 միավորով առաջ է 2-3-րդ տեղերը զբաղեցնող «Չելսիից» ու «Արսենալից»։ «Նյուքասլը» 20 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսանդր Իսակ, ԱՊԼ, Արնե Սլոտ, Էնթոնի Գորդոն, Լիվերպուլ, Կյորտիս Ջոնս, Մոհամեդ Սալահ, Նյուքասլ, Ֆաբիան Շեր