Թրիլեր Մադրիդում. «Ատլետիկոն» խոշոր հաշվով «Ռեալին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ատլետիկոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Ռեալին»։
«Ռոխիբլանկոսից» դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, մեկական գոլ խփեցին Ռոբին Լե Նորմանը, Ալեքսանդր Սյորլոթն ու Անտուան Գրիզմանը։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Արդա Գյուլերը։
«Արքայական» ակումբը նոր մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց և 18 միավորով առաջին տեղում է։ «Բարսելոնան», որը 16 միավորով երկրորդն է, 7-րդ տուրում տանը «Ռեալ Սոսիեդադին» հաղթելու դեպքում կգլխավորի մրցաշարային աղյուսակը։
«Ատլետիկոն» 12 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am