Թրիլեր «Էնֆիլդում». «Լիվերպուլը» գոլառատ խաղում հաղթեց «Բորնմութին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում մրցեց «Բորնմութի» դեմ։
Մերսիսայդյան ակումբը բավական վստահ հանդիպում էր անցկացնում և մինչև 64-րդ րոպեն թիմի նորեկ Ուգո Էկիտիեկի ու Կոդի Գապկոյի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0, սակայն հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը։
64-րդ ու 76-րդ րոպեներին աչքի ընկավ Անտուան Սեմենյոն` ձևակերպելով դուբլ։
Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, սակայն Արնե Սլոթի գլխավորած թիմից 88-րդ րոպեին հերոսացավ Ֆեդերիկո Կիեզան ու կրկին առաջ մղեց «Լիվերպուլին»։
Իտալացի վինգերը «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո Պրեմիեր լիգայում առաջին գոլը խփեց։ Նա նախորդ մրցաշրջանի 6 խաղում ներքին առաջնությունում աչքի ընկնել չէր կարողացել։
Հանդիպման վերջակետն էլ դրեց Մոհամեդ Սալահը` աչքի ընկնելով 90+4-րդ րոպեին։
Այսպիսով, մերսիսայդյան գրանդը նոր մրցաշրջանն ու չեմպոնական տիտղոսի պաշտպանությունն սկսեց հաղթանակով` 4:2։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am