Թրիլեր Բունդեսլիգայում. Այնտրախտը 90+4-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Բավարիայից 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում, որտեղ «Այնտրախտը» մրցեց Մյունխենի «Բավարիայի» դեմ։
Հանդիպումն անցավ թրիլերային պայքարում, որն ավարտվեց 3:3 հաշվով։
«Ռեկորդ մայսթերը» մինչև 90+4-րդ րոպեն հաղթում էր, սակայն «արծիվները» կարողացան խուսափել պարտությունից։
Տանտերերից դուբլ գրանցեց Օմար Մարմոշը։ Եգիպտոսցի հարձակվողը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում խփել է արդեն 8 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Այնտրախտից» մեկ անգամ էլ աչքի ընկավ Յուգո Էկիտիկեն։
Մյունխենյան ակումբից մեկական գոլ խփեցին Կիմ Մին Ջեն, Դայո Ուպամեկանոն ու Մայքլ Օլիսեն։
Նշենք, որ «Այնտրախտի» 21-ամյա բրազիլացի դարպասապահ Կաուան Սանթոսը կատարել է 10 սեյվ։
«Բավարիան» 14 միավորով առաջին տեղում է, «Այնտրախտը» 13 միավորով` երրորդ։
# Այնտրախտ, Բավարիա, Բունդեսլիգա, Դայո Ուպամեկանո, Դինո Թոփմյուլեր, Կիմ Մին Ջե, Մայքլ Օլիսե, Յուգո Էկիտիկե, Վենսան Կոմպանի, Օմար Մարմոշ