Թուրքիայի ու Ֆրանսիայի հավաքականները Եվրոպայի առաջնությունում են ?
Երեկ Եվրո-2020-ի որակավորման փուլի H խմբում կայացավ երեք հանդիպում։
Շոնել Գյունեշի գլխավորած Թուրքիայի հավաքականը Ստամբուլի «Թյուրք Տելեկոմ» մարզադաշտում մրցում էր Իսլանդիայի հավաքականի դեմ։ Իսլանդիայի հավաքականին միայն հաղթանակ էր պետք պայքարի մեջ մնալու համար, սակայն վիկինգներին չհաջողվեց ոչ մի բան անել, իսկ թուրքերը հանդիպումը մոտեցրին տրամաբանական ավարտին՝ հինգերորդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով։
Այս ոչ-ոքին Ֆրանսիայի հավաքականին ավտոմատ կերպով դուրս էր բերել Եվրոպայի առաջնություն։ Այդ փաստը «եռագույններին» ստիպեց գնդակ գլորելով հանդիպում անցկացնել Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղն ավարտվեց ֆրասնացիենրի 2։1 հաշվով հաղթանակով։
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Վադիմ Ռաթան՝ օգտվելով Կլեման Լանգլեի աններելի սխալից, իսկ աշխարհի գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Ռաֆայել Վարանն ու Օլիվիե Ժիրուն՝ կամային հաղթանակ պարգևելով իրենց հավաքականին։
Իսկ խմբի մյուս խաղում, որը չուներ մարզական ոչ մի նշանակություն, Ալբանիան չկարողացավ կոտրել Անդորրայի դիմադրությունը։ Խաղն ավարտվեց մարտական 2։2 հաշվով։
# ԵՎՐՈ-2020, Թուրքիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական