Թուրք ֆուտբոլիստը սպանել է իր որդուն
Ինչպես տեղեկացնում է Daily Sabah-ը, թուրքական «Բուրսա Իլդիրիմսպորի» ֆուտբոլիստ Ջևհեր Թոկտաշը սպանել է իր հնգամյա որդուն։ Նա այդ մասին վերջերս խոստովանել է ոստիկաններին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին հնգամյա Քասիմ Թոկտաշը հոսպիտալացվել է Բուրսայի հիվանդանոցներից մեկում։ Երեխայի մոտ կասկածվում էր կորոնավիրուս։ Ֆուտբոլիստը հայրն այցելել է հիվանդանոց՝ որդուն տեսակցության, որից հետո բժիշկները գրանցել են երեխայի մահը։ Բժիշկները կարծել են, թե երեխան մահացել է կորոնավիրուսի պատճառով, սակայն երեխայի մահից 11 օր անց Ջևհեր Թոկտաշը խոստովանել է, որ խեղդամահ է արել իր որդուն։
«Ես բարձը դրեցի նրա դեմքին և 15 րոպե պահեցի այն նրա դեմքին։ Նա փորձում էր դուրս գալ իրավիճակից, սակայն ես այնքան պահեցի այն, մինչև նա մահացավ»,- խոստովանել է 32-ամյա ֆուտբոլիստը։
Թոկտաշի խոսքերով, նա այդ քայլին գնացել է, քանի որ չի սիրել իր որդուն և ազդել է նյարդերի վրա։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ունի և մեկ որդի։
# Բուրսա Իլդիրիմսպոր, Ջևհեր Թոկտաշ