Թոմորի. «Հիասթափված ենք, բայց դեռ կարող ենք շտկել իրավիճակը»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանը» 0:2 հաշվով պարտվեց «Ինտերին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Թոմորին.
«Պետք է հավատանք, որ կարող ենք դուրս գալ եզրափակիչ։ Մենք հիասթափված ենք, սակայն սա դիմակայության միայն առաջին կեսն է։
Գիտենք, որ «Ինտերը» շատ ուժեղ է, սակայն եթե մեր առավելագույնին մոտ խաղ ցուցադրենք, խնդիրներ կստեղծենք նրանց համար։
Պարտվեցինք, քանի որ հանդիպումը վատ սկսեցինք։ Նման իրավիճակներում «Ինտերի» դեմ խաղերում դժվար է ուշքի գալ։
Երկու գոլ 15 րոպեում. դա հարված է գոտկատեղից ներքև։ Շատ ժամանակ էր պետք խաղ վերադառնալու համար։ Թիմն այդ պահին տագնապ էր զգում, սակայն չպետք է կախենք գլուխներս. դեռ մեկ խաղ էլ կա։
Հիասթափված ենք, բայց դեռ կարող ենք շտկել իրավիճակը։ Պետք է առաջ շարժվել ու պատրաստվել պատասխան խաղին»,- անգլիացի պաշտպանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Ինտեր» – «Միլան» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Միլան, Չեմպիոնների-լիգա, Ֆիկայո Թոմորի