Պաշտոնական․ Տուխելը գլխավորեց Չելսին
Ինչպես տեղեկանում ենք «Չելսիի» պաշտոնական կայքից, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Թոմաս Տուխելը ։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն նշվում։
Ավելի վաղ հայտնել էինք Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկության մասին։
Հաղորդվում է, որ գերմանացի մասնագետի ծառայություններով անձամբ «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչն է հետաքրքրված եղել։
Տուխելի վերջին ակումբը եղել է ՊՍԺ-ն, որտեղ 47-ամյա մասնագետն աշխատեց երկուսուկես տարի։
Այդ ժամանակահատվածում փարիզյան ակումբի ղեկին Տուխելը երկու անգամ դարձել է ֆրանսիայի չեմպիոն, մեկական անգամ՝ Ֆրանսիայի գավաթի և Լիգայի գավաթի հաղթող, իսկ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն հասել է մինչև եզրափակիչ։
ԱՊԼ-ում «ազնվականների» գործերն այնքան էլ լավ չեն։ Վերջին 5 հանդիպումներում նրանք կարողացել են միայն մեկ հաղթանակ տոնել։
Թիմը, անցկացրած 19 խաղերից հետո, վաստակել է 29 միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
Հունվարի 24-ին Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում լոնդոնյան ակումբը հաղթահարեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Լութոն Թաունի» արգելքը (3։1)՝ ապահովելով իր ներկայությունը քառորդ եզրափակչում։
# Թոմաս ՏՈւխել, Չելսի, ՊՍԺ, Ռոման Աբրամովիչ, Ֆրենկ-Լեմպարդ