Թոմաս Մյուլլեր․ «Չելսին Եվրոպայի լավագույն ակումբը չէ․ մենք վախենալու ոչինչ չունենք»
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով․
««Չելսին» երիտասարդ հիանալի խաղացողներ ունի։ «Չելսին» ակումբ է, որը կարող է խնդիրներ հարուցել։ Մենք պետք է հիանալի պատրաստվենք խաղին և ուսումնասիրենք նրանց ուժեղ կողմերը։
Սակայն կարծում եմ, որ «Չելսին» Եվրոպայի լավագույն ակումբը չէ, և վստահ եմ, որ վախենալու ոչինչ չունենք»,- գերմանացի խաղացողի խոսքը մեջբերում է The Atletic-ը։
Կողմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 25-ին՝ «Չելսիի» հարկի տակ։
# Բավարիա, Թոմաս Մյուլլեր, Չելսի, Չեմպիոնների-լիգա