Թոմաս Մյուլլերը երկարաձգել է պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է Թոմաս Մյուլլերի հետ պայմանագիրը։
30-ամյա խաղացողի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Հարձակվողը «Բավարիայի» սան է և ակումբում հանդես է գալիս 2007 թվականից, որի հետ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները։
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Թոմաս Մյուլլեր