Թոմաս Ադորյանը գոլ է խփել ու հաղթանակ պարգևել «Բանֆիլդին» 🎥
«Բանֆիլդը» մասնակցում է Վիտորիայի գավաթի խաղարկությանը, որի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է բրազիլական «Դեսպորտիվային»։
Արգենտինական ակումբից հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը 48-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել «Բանֆիլդին»։
23-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ու նաև հատուկ մրցանակ ստացել։
Վիտորիայի գավաթի խաղարկությանը մասնակցում են նաև արգենտինական «Դեֆենսիա և Խուստիսիան» ու բրազիլական «Կրուզեյրոն»։ Մրցաշարն ընկերական է։
«Բանֆիլդը» մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 6-ին ու կմրցի «Կրուզեյրոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
BANFIELD ABRE O PLACAR! 🟢⚪️ Tomas Adoryan aproveita cochilo da defesa da Tiva para receber na entrada da pequena área e finalizar.
— Canal GOAT (@CanalGOATBR) July 3, 2025
🎙️ @nevesthaue | #VitoriaCupNoGOAT pic.twitter.com/c2qqkeNlkX
# Vitoria Cup, Բանֆիլդ, Դեսպորտիվա, Թոմաս Ադորյան, Հայաստանի-հավաքական