Թիկնիզյանի ասիստն ու «Ցրվենա Զվեզդայի» հաղթանակը 🎥
Սերբիայի Սուպերլիգայի 29-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռադնիկին»։
Հյուրերից 36-րդ րոպեին հաշիվը բացել է Ալեքսանդր Կատայը` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի արդյունավետ փոխանցումը։
Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Բելգրադը ներկայացնող ակումբում բոլոր մրցաշարերի 38 խաղում խփել է 1 գոլ, կատարել 4 ասիստ։
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 72 միավորով առաջին տեղում է, «Ռադնիկը»` 38 միավորով 8-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեքսանդր Կատայ, Դեյան Ստանկովիչ, Հայաստանի-հավաքական, Ռադնիկ, Սերբիայի Սուպերլիգա, Ցրվենա Զվեզդա