Թիկնիզյանը մոտ է 8 մլն եվրոյով ակումբը փոխելուն
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում։
Championat.com-ը գրում է, որ ակումբները մոտ են հայ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության հասնելուն.
«Տրանսֆերը կարժենա մոտ 8 մլն եվրո։ Ընդ որում, կողմերը փոխանակում են իրականացնելու. «Լոկոյի» կազմը կհամալրեն հարձակվող Իվան Սերգեևն ու կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն»,- գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ ձմռանը 25-ամյա ֆուտբոլիստը մոտ էր «Զենիթ» տեղափոխվելուն։ Հյուսիսցիները Թիկնիզյանի տեղափոխության հարցում համաձայնության էին հասել «երկաթուղայինների» հետ, որի համար պետք է վճարեին 7+1 մլն եվրո։ Գործարքը չկայացավ Թիկնիզյանի` ֆինանսական բարձր պահանջ ներկայացնելու պատճառով։ Նա նոր ակումբում ցանկացել է վաստակել 2 մլն եվրո աշխատավարձ։
Հավելենք, որ Թիկնիզյանը մոկսովյան ակումբի գույները պաշտպանում է 2021 թ. օգոստոսից` 89 խաղում դառնալով 14 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, տրանսֆերներ