Միլանի պաշտպանը, հնարավոր է, որակազրկվի՝ Instagram-ում մրցավարի հասցեին վիրավորական գրառում կատարելու համար
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport պարբերականը, «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը , ամենայն հավանականությամբ, կպատժվի սոցիալական կայքերից մեկում գրառման համար, որը նա կատարել է Ա սերիայի 27-րդ տուրի «Նապոլիի» դեմ կայացած խաղից հետո(0:1):
Վերոնշյալ խաղի վերջնամասում Էրնանդեսը մրցակցի տուգանային հրապարակում բախվեց «Նապոլիի» ֆուտբոլիստ Տեմույո Բակայոկոյի հետ և պահանջեց 11-մետրանոց հարված։ Հանդիպման գլխավոր մրցավար Ֆաբրիցիո Պասկուան դիմեց VAR համակարգի օգնությանը և որոշեց, որ դրվագում կանոնների խախտում չի եղել, ինչով էլ առաջացրեց միլանյան ակումբի տղաների դժգոհությունը։
Հանդիպման ավարտից հետո ֆրանսիացի պաշտպանը Instagram-ի իր օգտահաշվում հրապարակել է հանդիպման գլխավոր մրցավարի լուսանկարը և զզվանք արտահայտող էմոջիներ կցել։ Այնուհետև, Էրնանդեսն իսկույն հեռացրել է նկարը, սակայն աղբյուրը հաղորդում է, որ, ամենայն հավանականությամբ, նա կպատժվի այդ արարքի համար, քանի որ չվրիպել որևէ մեկի աչքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Թեո-Էրնանդես, Միլան, Նապոլի, Տեմույո Բակայոկո, Ֆաբրիցիո Պասկուա