Թենիս. Կարլոս Ալկարասն առաջին անգամ հաղթել է ATP-500 դասի մրցաշարում🎥
Ռիո դե Ժանեյրոյում ավարտվել է թենիսի ATP-500 դասի մրցաշարը։
Մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին 18-ամյա Կարլոս Ալկարասն ու ATP դասակարգման աղյուսակի 13-րդ ռակետ Դիեգո Շվարցմանը։
Ալկարասը գրեթե առանց խնդիրների մրցակցին հաղթեց 2 սեթում. գրանցվեց 6:4, 6:2 հաշիվները, հանդիպումը տվևեց 1 ժամ 28 րոպե։
Նշենք, որ Կարլոս Ալակարասը կարիրեայի ընթացքում առաջին անգամ հաղթեց ATP-500 դասի մրցաշարում։
Բացի դրանից, ինչպեա հայտնում է ATP-ի Twitter-ի պաշտոնական էջը, իսպանացի թենիսիստը դարձել է ATP-500 դասի մրցաշար հաղթած ամենաերիտասարդ թենիսիստը` գերազանցելով Յանիկ Սիների ռեկորդը, ով 2021 թ. Վաշինգոնի մրցաշարը հաղթել է 19 տարեկան և 357 օրական հասակում։
Հավելենք, որ այս հաղթանկի շնորհիվ, Կարլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ բարձրացել է ATP դասակարգման աղյուսակի 20-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ATP, ATP-500, Դիեգո Շվարցման, Թենիս, Կարլոս Ալկարաս