Թարս ապտակ հարևաններից! Հայաստանի հավաքականի ջախջախիչ պարտությունը Վրաստանից 🎥
Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մրցեց Վրաստանի թիմի դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 0:3 հաշվով։
Պատասխան խաղում Ջոն վան’տ Սխպի գլխավորած թիմն էլ ավելի վատ հանդես եկավ և 1:6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։
Վրացիներից դուբլ ձևակերպեց Ժորժ Միկաուտաձեն, մեկական գոլ խփեցին Օթար Կիտեիշվիլին, Գիորգի Չակվետաձեն և Խվիչա Կվարացխելիան, իսկ Վարազդատ Հարոյանը գրավեց սեփական դարպասը։
Հայաստանի հավաքականի հեղինակության գոլը խփեց Էդգար Սևիկյանը, որն աչքի ընկավ շրջադարձ հիասքանչ հարվածով։
Այսպիսով, Վրաստանի հավաքականն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 9:1 հաշվով և կշարունակի հանդես գալ Ազգերի լիգայի խաղարկության B լիգայում։ Հայաստանի հավաքականն էլ մնաց C դիվիզիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից