Ըստ գործող պայմանագրի` ամենամեծ հրաժարագին ունեցող ֆուտբոլիստները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել Պեդրիի հետ։
Ըստ նոր պայմանագրի` իսպանացի կիսապաշտպանի հրաժարագինը կազմելու է 1 մլրդ եվրո։
Այդ ամենով պայմանավորված` հեղինակավոր Tranafermarkt կայքն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և ներկայացրել ամենամեծ հրաժարագին ունեցող ֆուտբոլիստների լավագույն տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը.
- Պեդրի («Բարսելոնա») – 1 մլրդ եվրո
- Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ») – 1 մլրդ եվրո
- Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») – 1 մլրդ եվրո
- Դավիդ Ալաբա («Ռեալ Մադրիդ») – 850 մլն եվրո
- Անտուան Գրիզնան («Ատլետիկո Մադրիդ»/«Բարսելոնա») – 800 մլն եվրո
- Բրահիմ Դիաս («Միլան»/«Ռեալ Մադրիդ») – 750 մլն եվրո
- Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ») – 750 մլն եվրո
- Մարկո Ասենսիո («Ռեալ Մադրիդ») – 700 մլն եվրո
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 700 մլն եվրո
- Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ») – 700 մլն եվրո
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
