Ըստ Globe Soccer Awards-ի՝ Ռոնալդուն՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, Լևանդովսկին՝ 2020 թվականի
Որոշվել են 21-րդ դարի և 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստները ըստ Globe Soccer Awards-ի։
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանաի ազգայի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ իր ետևում թողնելով Կրիշտիանու Ռոնալդուին («Ռեալ Մադրիդ») և Լեոնել Մեսսիին («Բարսելոնա»)։
21-րդ դարի (2001-2020 թթ․) լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանացավ 35-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն։ Նրա մրցակիցներն էին Լեո Մեսսին, Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), և Ռոնալդինիոն («Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ)։
Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Կրիշտիանուն հանդես է եկել «Սպորտինգ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ Մադրիդ» և «Յուվենտուս» ակումբներում։
Հարձակվողը դարձել է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում, 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 3 անգամ դարձել է ԱՊԼ չեմպիոն և երկուական անգամ՝ Լա լիգայի և Ա սերիայի հաղթող։ Ռոնալդուն 5 անգամ ճանաչվել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։
# Ա Սերիա, Բավարիա, Բարսելոնա, Լա լիգա, Լեո Մեսսի, Լիվերպուլ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մոհամեդ Սալահ, Ոսկե-գնդակ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռոնալդինիո