Ընկերական հանդիպումներ. Բրազիլիան ջախջախեց Հարավային Կորեային🎥
Բրազիլիայի հավաքականը Սեուլում ընկերական հանդիպում անցկացրեց Հարավային Կորեայի ընտրանու դեմ։
«Պենտակամպիոնները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն ու մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։
Տիտեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։
Նշենք, որ 30-ամյա հարձակվողը Բրազիլիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 73-ի և կտրուկ մոտեցավ «դեղինների» պատմության լավագույն ռմբարկուին` Պելեին, ով իր անվան դիմաց գրանցել է 77 գնդակ։
Բրազիլացիների կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Ռիչարլիսոնը, Ֆիլիպե Կոուտինիոն ու Գաբի Ժեզուսը։
Հարավային Կորեայի միակ գոլն էլ խփեց Վի Չո Հվանը։
Նշենք, որ «պենտակամպիոններն» իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 6-ին և Տոկիոյում կմրցեն Ճապոնիայի ընտրանու դեմ։
Հարավային Կորեան էլ նույն օրն ընկերական հանդիպում կնացկացնի Չիլիի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի հավաքական, Գաբրիել Ժեզուս, ընկերական-հանդիպումներ, Հարավային Կորեայի հավաքական, Նեյմար, Ռիչարլիսոն, Տիտե, Ֆիլիպե Կոուտինիո