Ընդհատվել է Մանչեսթեր Սիթիի անպարտելիության ռեկորդային շարքը
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:4 հաշվով անակնկալ պարտություն է կրել Լիսաբոնի «Սպորտինգից»։
Այդ խաղով ընդհատվել է «քաղաքաբնակների» անպարտելության ռեկորդային շարքը Չեմպիոնների լիգայում։ «Սիթին» 26 անընդմեջ հանդիպում չէր պարտվել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Այդ ցուցանիշը լավագույնն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։
Անգլիական գրանդը Չեմպիոնների լիգայում նախորդ անգամ պարտվել էր 2022 թ. մայիսի 4-ին, երբ մրցաշարի կիսաեզրափակիչում գերդրամատիկ պայքարում 1:3 հաշվով զիջել էր Մադրիդի «Ռեալին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս տարվա հոկտեմբերի 23-ին, հիմնական փուլի երրորդ տուրում 5:0 հաշվով հաղթելով Պրահայի «Սպարտային», գերազանցել էր «Մանչեսթեր Յունայթեդի» պատմական ռեկորդը։ «Կարմիր սատանաները» 2007-2009 թթ. Չեմպիոնների լիգայում չէին պարտվել 25 խաղում անընդնմեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ, Սպորտինգ