Ընդհատվել է Հարի Քեյնի գոլային անհավանական շարքը
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել Հունգարիայի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Երեք առյուծների» կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց նաև Հարի Քեյնը, ում չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, ընդհատվել է Քեյնի անհավանական գոլային շարքը աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում, որը բաղկացած էր 15 անընդմեջ հանդիպումներից։
Քեյնը մեծ մրցաշարերի որակավորման փուլերի շրջանակում վերջին անգամ գոլի հեղինակ չէր դարձել 2017 թ. սեպտեմբերի 4-ին կայացած աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլի Անգլիա 2:1 Սլովակիա հանդիման ժամանակ։
Այդ 15 հանդիպումների ընթացքում անգլիացի հարձակվողը դարձել է 19 գոլի հեղինակ։
Հավելենք, որ 28-ամյա հարձակվողն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 64 հանդիպում` դառնալով 41 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անգլիայի հավաքական, Եվրո-որակավորման-փուլ, Հարի Քեյն, Հունգարիայի հավաքական