Ընդհատվել է Լևանդովսկու անհավանական գոլային շարքը
Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուր մեկնարկային խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Գրոյտեր Ֆյուրտին»։
Այդ խաղում մյունխենյան ակումբի կազմից չի կարողացել աչքի ընկնել Ռոբերտո Լևանդովսկին, ով գոլի հեղինակ էր դառնում նախորդ 19 պաշտոնական հանդիպումներում անընդմեջ։
Լեհ հարձակվողն այդ 19 խաղերում խփել է 30 գոլ։
«Բավարիայի» կազմում Լևանդովսկին վերջին անգամ գոլի հեղինակ չէր դարձել սույն թվականի փետրվարի 11-ին, երբ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում չկարողացավ գրավել մեքսիկական «Տիգրեսի» դարպասը (1:0)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Բունդեսլիգա, Գրոյտեր Ֆյուրտ, Ռոբերտ-Լևանդովսկի, Տիգրես