Ընդհանուր առմբամբ որքա՞ն է Մարկո Ռոյսը բաց թողել տարբեր վնասվածքների պատճառով
Օրեր առաջ՝ մայիսի 31-ին, «Դորտմունդի Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը դարձավ 31 տարեկան։
Այդ առթիվ ռուսական հանրահայատ «Матч ТВ» ռուսական հեռուստաալիքը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացրել է Մարկո Ռոյսի բոլոր վնասվածքների ընդհանուր բնութագիրը, և թե ողջ կարիերայի ընթացքում գերմանացի կիսապաշտպանը որքա՞ն է բաց թողել բոլոր վնասվաքծները միասին վերցրած։ Ուրեմն այսպես․
10 օր – որովայնի շրջանի մկանի ձգում
14 օր – ազդրի հետ կապված խնդիրներ
15 օր – վնասվածք, որը կապված է կրնկի հատվածում գտնվող ոսկորի հետ
19 օր – խնդիրներ ծնկի հետ
23 օր – նախագարշապարի վնասվածք
37 օր – ոտքի մատի կոտրվածք
66 օր – ոտնաթաթի շրջանի հոդի պատռվածք
73 օր – ձախ ձեռքի երկգլխանի մկանի պատճռվածք
88 օր – ազդրի «առաջատար» մկանի վնասվածք
164 օր – այլ մկանային վնասվածքներ
176 օր – ոսկրածուծի բորբոքում
190 օր – կոճի ներհոդային պատռվածք
220 օր – ծնկի խաչաձև կապանների պատճռվածք
Նշենք, որ ընդհանուր առմամբ Մարկո Ռոյսը տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել 1095 օր, ինչը կազմում է 3 տարի։
# Բորուսիա-Դորտմունդ, Մարկո-Ռոյս