Ըմբշամարտի ԱԱ. Հարությունյանը ջախջախեց Օլիմպիական փոխչեմպիոնին 🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը 14:3 հաշվով ջախջախեց Օլիմպիական գործող փոխչեմպիոն, ամերիկացի Սփենսեր Լիին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։
Կիսաեզրափակիչում Հարությունյանի մրցակիցը կլինի հյուսիսկորեացի Չոնսոն Հանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am