Ըմբշամարտի ԱԱ. Հարությունյանը մեկնարկեց ջախջախիչ ու գերվստահ հաղթանակով 🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) մեկնարկեց գերվստահ հաղթանակով։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը 1/16 եզրափակիչում 10:0 հաշվով ջախջախեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Աբրամովին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ` տևելով 2 րոպեց մի փոքր ավելի։
25-ամյա ըմբիշի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի մոնղոլ Մունուխ Էրդեն Բատխույագը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am