Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը համառ պայքարում հաղթեց ադրբեջանցի մրցակցին 🎥
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Գևորգ Ղարբյանը (60 կգ) մեկնարկային երկու գոտեմարտերում հաղթելուց հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որի շրջանակում մրցեց Նիհաթ Մամադլիի դեմ` առավելության հասնելով 3:1 հաշվով։
Այսպիսով, Ղարիբյանը պայքարը կշարունակի մրցաշարկ կիսաեզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am