Ըմբշամարտի ԱԱ. Գոռ Խաչատրյանը պարտվեց 1/8 եզրափակիչում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը (72կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում 19-ամյա ըմբիշը պարտվեց աշխարհի 2023թ. չեմպիոն, 2024թ. փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե մեդալակիր Ֆրանսիան ներկայացնող եգիպտոսցի Իբրահիմ Ղանեմին։
Ղանեմի եզրափակիչ դուրս գալու դեպքում Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Խաչատրյան, Ըմբշամարտի ԱԱ