Ըմբշամարտի ԱԱ. Գալստյանը քառորդ եզրափակիչում պարտվեց համառ պայքարում
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։
Գալստյանը քառորդ եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերի (2024թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին։
Ջաֆարովի եզրափակիչ դուրս գալու դեպքում Գալստյանը սփափիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտի ԱԱ, Սլավիկ Գալստյան