Ըմբշամարտի ԱԱ. Գալստյանը փայլուն հաղթանակով քառորդ եզրափակիչում է 🎥
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում 28-ամյա ըմբիշը 9:3 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայաղնող հայ Գագիկ Սնջոյանին։
Առաջին մրցափուլից հետո Գալստյանը պարտվում էր 0:3, սակայն երկրորդում կարողացավ պասիվացնել մրցակցին, իսկ այնուհետև երեք անգամ գլորել մրցակցին ու վաստակել 8 միավոր։
Գալստյանը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Եվրոպայի եռակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am