Էրլինգ Հոլանդը կրկնեց Մոհամեդ Սալահի անհավանական ռեկորդը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Լեսթերի» դեմ։
Հանդիպման առաջին կեսում «քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ով Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 32-ի։
Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նորվեգացի հարձակվողը կրկնել է Մոհամեդ Սալահի ռեկորդը։
«Լիվերպուլի» հարձակվողը դեռևս միակ ֆուտբոլիստն էր, ով 38 հանդիպումների դարաշրջանում խփել էր 32 գոլ (2017/18 մրցաշրջանում)։
Նշենք, որ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդակիրը Էնդի Քոուլն («Նյուքասլ») ու Ալան Շիրերն են («Բլեքբեռն»), ովքեր համապատասխանաբար 1993/94 և 1994/95 մրցաշրջաններում խփել են 34-ական գոլ։
Հատկանշական է, որ այդ ժամանակ Պրեմիեր լիգային մասնակցում էր 22 ակումբ, որոնցից յուրաքանչյուրն անցկացնում էր 42 հանդիպում։
1995/96 մրցաշրջանից սկսած` Պրեմիեր լիգային մասնակցող ակումբների քանակը կրճատվեց` դառնալով 20։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Էնդի Քոուլ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ