Հալանդը՝ անգլիական գրանդի տրանսֆերային գլխավոր թիրախ
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղում անելով Sky Sport Italia-ին, Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է անգլիական «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակը։
Աղբյուրի հաղորդմամբ`լոնդոնյան ակումբը կփորձի ձեռք բերել նորվեգացի ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Վերջերս հարձակվողն արժանացավ «Golden Boy» մրցանակին, որը տրվում է եվրոպական երկրների բարձրագույն դիվիզիոնում հանդես եկեղ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։
Հիշեցնենք , որ Հալանդը գերմանական ակումբ տեղափոխվեց 2020 թվականի հունվարին ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում երիտասարդ գոլահարը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես նաև՝ Չեմպիոնների լիգայի 4 հանդիպումներում նրա ակտիվում կա 6 գնդակ։
# Golden boy, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Չելսի