Էրլինգ Հալանդը կողմնորոշվել է ապագայի հարցում
«Զալցբուրգի» 20-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսի» կազմում։
«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կվճարի նրա հրաժարագինը, որը կազմում է 30 մլն եվրո։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, խաղացողը թուրինյան ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ աշխատավարձի չափը կկազմի 3,5 մլն եվրո։
Էրլինգ Հալանդն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 28 գոլի հեղինակ։
# Զալցբուրգ, Էրլինգ Հալանդ, Յուվենտուս