Էրլինգ Հալանդը դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու
Մայիսի 29-ին ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկությունը. եզրափակիչ խաղում «Չելսին» Կայ Հավերցի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` ակումբի պատմության մեջ երկորդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ով 8 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։
Նորվեգացի ֆուտբոլիստին հարդել է ՊՍԺ-ի գոլահար Կիլիան Մբապեն, ում ակտիվում կա 8 գոլ։
Մի շարք ֆուտբոլիստներ դարձել են 6 գոլի հեղինակ։ Այդ ֆուտբոլիստներն են Նեյմարը (ՊՍԺ), Օլիվիե Ժիրուն («Չելսի»), Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»), Ալվարո Մորատան («Յուվենտուս»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։
# Ալվարո Մորատա, Էրլինգ Հալանդ, Կայ Հավերց, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Մանչեսթեր-Սիթի, Մարկուս-Ռեշֆորդ, Մոհամեդ-Սալահ, Յուսեֆ Էն-Նեսիրի, Նեյմար, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Օլիվիե Ժիրու