Էրլինգ Հալանդը Բունդեսլիգայի երկու ռեկորդ է սահմանել
Երեկ՝ հունվարի 24-ին, Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։
Դորտմունդցիներ վերջին երկու գնդակները հեղինակեց թիմի նորեկ 19-ամյա Էրլինգ Հալանդը, ով փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեն։ Նախորդ տուրում «Աուգսբուրգի» դեմ խաղում նորվեգացին փոխարինման դուրս գալով՝ դարձել էր 3 գոլի հեղինակ։
Այսպիսով, նորվեգացի «մարդասպանը» դարձավ Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մեկնարկային երկու խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։ Հալանդը ևս մեկ տպավորիչ ցուցանիշ գրանցեց․ նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով այդ արդյունքին հասնում է ընդամենը 59 րոպե րոպեի ընթացքում։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիայի» կազմը համալրել է «Զալցբուրգից» 2019 թվականի դեկտեմբերին, իսկ տրանսֆերն արժեցել է 45 մլն եվրո։
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Քյոլն