Էրիկսենին գիտակից վիճակում են դուրս տարել դաշտից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրո-2020-ի շրջանակում տեղի ունեցող Դանիա – Ֆինլանդիա հանդիպումն ընդհատվել է դանիացիների ավագ Քրիստիան Էրիկսենի ուշագնացության պատճառով։
29-ամյա ֆուտբոլիստին երկար ժամանակ բուժօգնություն էին ցույց տալիս և, ի վերջո, նրա դեմքին արհեստական շնչառության սարք դրվեց` պատգարակով նրան տանելով դաշտից դուրս։
Երբ նրան դաշտից դուրս էին տանում, տեսախցիկները ֆիքսել են, որ Քրիստիան Էրիկսենը ողջ է և գիտակից վիճակում։ Համացանցում հրապարակվել է այդ դրվագի լուսանկարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

