Էրիկսենի գործակալը հաստատել է, դանիացի ֆուտբոլիստը շարունակելու է կարիերան
«Ինտերի» արդեն նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կարիերան։
Այդ մասին հաստատել է դանիացի ֆուտբոլիստի գործակալ Մարտին Շութսը.
«Ես կարող եմ ասել, որ նա կշարունակի ֆուտբոլ խաղալ։ Մի քանի շաբաթ առաջ երկու ակումբներից ինձ զանգահարել էին և հարցնում էին Քրիստիանի ծրագրերի մասին»,- Շութսի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով La Gazetta dello Sport-ին։
Իտալացի ինսայդերը նաև հայտնել է, որ Էրիկսենի նախկին ակումբը` «Այաքսը» չի պատրաստվում պայմանագիր առաջարկել դանիացի կիսապաշտպանին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ «Ինտերն» ու Քրիստիան Էրիկսենը երկկողմ համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը, որն ավարտվելու էր 2024 թ. հունիսի 30-ին։
Քրիստիան Էրիկսենը 2021 թ. հունիսի 12-ից ի վեր չի մասնակցել որևէ պաշտոնական հանդիպման։ Այդ օրը Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման ժամանակ առաջին խաղակեսի վերջնամասում Էրիկսենն ուշագնաց եղավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։
Հետագայում պարզ դարձավ, որ Էրիկսենի մոտ արձագանագրվել է սրտի կանգ և նրան Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտից անմիջապես հոսպիտալացրին։
Հիվանդանոցում Էրիկսենի վրա տեղադրվել է սրտի աշխատանքը կարգավորող սարք` դեֆիբիլիատոր։
Դանիացի ֆուտբոլիստի` «Ինտերից» հեռանալու պատճառը հենց դա է, քանի որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Ա սերիան թույլ չեն տալիս հանդիպումներին մասնակցել դեֆիբիլիատորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Ինտեր, Մարտին Շութս, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն