Դանիայի հավաքականի բժիշկ. «Էրիկսենը շնչում էր, երբ մենք հասանք նրա մոտ»
Դանիայի հավաքականի բժշիկ Մորտեն Բեսենը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ Եվրո-2020-ի Ֆինլանդիայի դեմ հանդիպման (0:1) ժամանակ։
«Ցանկանում եմ սկսել այն բանից, որ ես չեմ շփվել ո՛չ Քրիստիանի, ո՛չ էլ նրա ընտանիքի հետ, այդ պատճառով էլ կխոսեմ միայն իմ իմացածի մասին։
Երբ Քրիստանն ընկավ, մեզ արագ կանչեցին դաշտ։ Երբ մենք հասանք Էրիկսենի մոտ, նա պառկած էր կողքի վրա և շնչում էր, իսկ նրա սիրտն աշխատում էր, այնուհետև կտրուկ ամեն ինչ փոխվեց, և մենք սկսեցինք սրտամկանի մերսում կատարել։
Մեզ արագ փոխօգնության հասան նաև մարզադաշտի բուժաշխատողները, ինչից հետո կարողացանք փրկել Քրիստիանին։
Քրիստիանն ինձ հետ խոսել է հոսպիտալ ուղևորվելուց առաջ, երբ գնում էր բուժզննում անցնելու»,- Բեսենի խոսքերը մեջբերում է Berlingske-ն։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպման 42-րդ րոպեին Դանիայի հավաքականի կիսաշտպան Քրիստկան Էրիկսենը, առանց որևէ մեկի հետ բախման, վայր ընկավ ու ուշագնաց եղավ։
Դանիացիների բուժանձնակազմը երկար ժամանակ նրան օգնություն էր ցուցաբերում և, ի վերջո, արհեստական շնչառության սարք դրեցին նրա քթին` պատգարակի վրա տանելով նրան դաշտից դուրս, ինչից հետո անմիջապես հոսպիտալացրել են 29-ամյա ֆուտբոլիստին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Մորտեն Բեսեն, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական