Էրիկսեեե՜ն!!! Դանիացին անկյունայինից կատարած ուղիղ հարվածով դարձավ գոլի հեղինակ?
Այսօր՝ հունիսի 13-ին, կայանում է Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ «Նապոլի» – «Ինտեր» դիմակայության պատասխան հանդիպումը։
Հանդիպման հենց մեկնարկում՝ 3-րդ րոպեին, «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը անկյունայինից կատարած ուղիղ հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։
Խաղի 21-րդ րոպեի դրությամբ դանիացու գոլը դեռևս միակն է։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Նապոլին» հաղթել է 1։0 հաշվով։
# Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Նապոլի, Քրիստիան-Էրիկսեն