Էրան Զահավին խփել է 4 գնդակ և առայժմ Եվրո-2020-որակավորման փուլի լավագույն ռմբարկուն է
Իսրայելի հավաքականի հարձակվող Էրան Զահավին Եվրո-2020-ի որակավորման փուլի Ավստրիայի դեմ հանդիպման ժամանակ դարձել է հեթ-տրիկի հեղինակ (4:2):
31-ամյա ֆուտբոլիստը 2 խաղի արդյունքում դարձել է 4 գոլի հեղինակ և զբաղեցնում է մրցաշարի ռմբարկուների ցուցակի 1-ին հորիզոնականը՝ շրջանցելով Ազարին, Չերիշևին, Սթերլինգին և Դեպային, որոնք խփել են 3-ական գնդակ:
2017 թվականին Զահավին ավարտում էր կարիերան Իսրայելի հավաքականի կազմում այն բանից հետո, երբ ֆանտները սուլել էին նրան և նա ավագի թևկապը նետելու համար հեռացվել էր հավաքականից :
Նա հանդես է գալիս չինական «Գուանչժոու Ֆուլի» ակումբում և ընթացիք մրցաշրջանի 2 խաղում խփել է 3 գնդակ: