Էտօ’O. «Քանի դեռ Բարսայում հանդես է գալիս ֆուտբոլի Աստվածը, Խավին պարտավոր է գլխավորել ակումբը»
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտօ’Օն կարծում է, որ իր նախկին խաղընկեր Խավին պարտավոր է գլխավորել կատալոնական ակումբը։
«Ես Խավիին ասել եմ, որ նա անկախ ամեն ինչից պետք է վերադառնա «Բարսելոնա»։ Ես նրան ասել եմ, որ նա պարտավոր է գլխավորել ակումբը, քանի դեռ այնտեղ է հանդես գալիս ֆուտբոլի Աստվածը։ Նրանք հանդես են եկել միասին, այդ պատճառով էլ նրա համար ավելի հեշտ կլինի, քան մեկ այլ մարզչի համար»,- կամերունցի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը՝ մեջբերելով Catalunya Radio-ին։
Հիշեցնենք, որ երբ «Բարսելոնան» սույն թվականի հունվար ամսին զբաղեցրած պաշտոնից հեռացրեց Էռնեստո Վալվերդեին և ցանկանում էր նրա փոխարեն նշանակել Խավիին, սակայն իսպանացի նախկին ֆուտբոլիստը մերժեց հարազատ ակումբին։ Ներկայումս Խավին մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադը»։
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի, Սամուել-Էտո՛Օ