Էտո’օն իր թեկնածությունն է առաջադրել Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում
«Բարսելոնայի», «Ինտերի» ու «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո’օ պաշտոնապես հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրել Կամերուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում.
«Ես պաշտոնապես առաջադրել եմ իմ թեկնածությունը Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։
Սա ինձ համար մեծ պատիվ է։ Հուսով եմ` կկարողանամ օգնել բարեփոխումներ իրականացնել ֆեդերացիայում և մեր սիրած մարզաձևը դուրս կբերենք նոր մակարդակի վրա»,- գրել է կամերունցի նախկին հարձակվողը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հավելենք, որ Էտո’օն կարիերայի ընթացքում 4 անգամ ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ Կամերունի հավաքականի կազմում անցկացրած 118 խաղում դարձել է 56 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ինտեր, Կամերունի հավաքական, Չելսի, Սամուել-Էտո՛Օ