Էվերթոնի նախկին ֆուտբոլիստը ցմահ ազատազրկման է դատապարտվել
«Էվերթոնի» նակին կիսապաշտպան Լի Թեն Չինաստանում դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Նախկին ֆուտբոլիստը 2019 թ. ստանձնել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն 2021 թ. դեկտեմբերին հեռացվել է աշխատանքից։
Daily Mail-ը հայտնում է, 2022 թվականի նոյեմբերին Լի Թեն դարձել է չինական ֆուտբոլում կոռուպցիայի վերաբերյալ լայնածավալ հետաքննության կիզակետում, որը նախաձեռնել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ինչից հետո մարզիչը կալանավորվել է։
Նախքաննության ժամանակ Լի Թեն բազմաթիվ մեղքեր է ընդունել` այդ թվում նաև, որ կաշառք է տվել Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու համար։
2018 թ. նա 3 մլն յուան (մոտ` 422 հազ. դոլար) է վճարել` իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու համար։
Բացի այդ, նա խոստովանել է, որ պայմանավորված հանդիպումներ է կազմակերպել Չինաստանի երկրորդ դիվիզիոնում։
Փետրվարի 23-ին Լի Թեն կոռուպցիոն սկանդալի շրջանակում դատապարտվել է ցմահ, իսկ Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը` 15 տարվա ազատազրկման։
Հավելենք, որ Լի Թեն «Էվերթոնի» կազմում հանդես է եկել 2002-06 թթ.` անցկացնելով 40 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էվերթոն, Լի Թե, Չինաստանի հավաքական