Էվերթոնը 2-րդ անգամ է առաջարկություն արել Զաայի համար
«Էվերթոնը» դեռ ցանկանում է ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զաային:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, լիվերպուլյան ակումբը կատարել է 2-րդ առաջարկությունը, որը ներառում է 55 մլն ֆունտ, ինչպես նաև հարձակվող Ջենկ Տոսունին և կիսապաշտպան Ջեյմս Մակարտին:
Նախքինում «Էվերթոնը» առաջարկում էր միայն 55 մլն ֆունտ:
ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում անցկացրած 34 հանդիպումներում Զաան խփել է 10 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: