Էնրիկե. «Նույնիսկ Ինիեստան այդպես չէր խաղում»
Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Իտալիայի ընտրանուն (հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) և լքեց պայքարը։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է շռայլել Պեդրիի հասցեին.
«Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, թե Պեդրի անունով 18-ամյա տղան ինչպես խաղաց Իտալիայի դեմ։ Ո՛չ, նույնիսկ Անդրես Ինիեստան այդպես չէր խաղում։
Ես երբեք նման բան չեմ տեսել 18-ամյա ֆուտբոլիստի կողմից ո՛չ Եվրոների, ո՛չ Մունդիալդների և ո՛չ էլ օլիմպիական խաղերի ընթացքում։ Սա հերքում է ցանկացած տրամաբանություն»,- նշել է Էնրիկեն, ում խոսքերը փոխանցում է ESPN-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# ԵՎՐՈ-2020, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Պեդրի