Էնրիկե. ««Բարսան արժանի էր ՉԼ եզրափակիչ դուրս գալուն»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ «Բարսելոնան» արժանի էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն.
«Եթե որևէ մեկն ասեր, որ «Բարսելոնան» 6 գոլ կխփի ու եզրափակիչ դուրս չի գա, չէի հավատա։
«Բարսան» արժանի էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն։ Կիսաեզրափակիչի արդյունքը մի փոքր տարօրինակ էր, բայց եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ խաղալը մեզ համար վատագույն սցենարը կլիներ։
Եթե մենք վատ վիճակում լինեինք, ես ուրախ կլինեի, եթե «Բարսելոնան» անցներ եզրափակիչ ու նվաճեր գավաթը։
Գիտեմ, որ Բարսելոնայում այնքան էլ չեն համակրում ՊՍԺ-ին, բայց կյանքն այդպիսին է. ես միայն իմ աշխատանքն եմ կատարում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է www.ysscores.com-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ընդհանուր դիմակայությունում 6:7 հաշվով պարտվել է «Ինտերին»։
«Ինտերի» մրցակիցը եզրափակիչում կլինի ՊՍԺ-ն, որը պայքարից դուրս թողեց «Արսենալին»։
Լուիս Էնրիկեն 2014-2017 թթ. մարզել է «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգան վերջին անգամ հաղթել է հենց Էնրիկեի գլխավորությամբ` 2015 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լուիս-Էնրիկե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ