Էնդրիկի հիասքանչ գոլը Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչում 🎥
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիոնը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է Լիգա 2-ը ներկայացնող «Լավալին»։
Տանտերերից 80-րդ րոպեին տպավորիչ անցում է ձեռնարկել ու հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը բացել է Էնդրիկը։
Բրազիլացի ֆուտբոլիստը «Լիոն» տեղափոխվելուց հետո 5 խաղում 5 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ 19-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը։
«Լիոնը» Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml