Էնդի Քերոլի դաշտի կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլը 🎥
Ֆրանսիական Լիգա 2-ի 11-րդ տուրում «Ամյենը» հյուրընկալվելիս մրցեց «Անսիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Ամյենի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 34-ամյա անգլիացի անվանի հարձակվող Էնդի Քերոլը, ով 39-րդ րոպեին դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 1:1։
Հիշեցնենք, որ Քերոլն առավել հայտնի է «Լիվերպուլի», «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» կազմում ունեցած մրցելույթների շնորհիվ։
Քերոլը ժամանակին նաև 9 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում` խփելով 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամյեն, Անգլիայի հավաքական, Անսի, Էնդի Քերոլ, Լիգա-2, Լիվերպուլ