Էմերին Մոնրեալի հնարավոր հեռանալու մասին. Կքննարկենք բոլոր հնարավոր տարբերակները
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո (1:3) խոսել է թիմի պաշտպան Նաչո Մոնրեալի ակումբից հնարավոր հեռանալու մասին:
«Նա անցկացրեց մեծ հանդիպում, նա մեծ պրոֆեսիոնալ է:
Մենք պետք է զրուցենք մոտ օրերս: Եվրոպայում տրանսֆերային պատուհանը դեռ փակ չէ:
Մենք կքննարկենք բոլոր հնարավոր տարբերակները:»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոնրեալը մոտ է «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելուն: